National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
06.05.2016
Արտակ Դավթյանը հանդիպել է գերմանացի դպրոցականների հետ
1 / 1

Մայիսի 6-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերի նախաձեռնությամբ Հայաստան այցելած գերմանական Միլդա քաղաքի շուրջօրյա դպրոցի եւ Երեւանի Բենիամին Ժամկոչյանի անվան համար 119 դպրոցի մի խումբ աշակերտների հետ: Հանդիպմանը ներկա են եղել Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերը, Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը եւ Կլաուս Վայլերը: Հանդիպումը կազմակերպվել է Միլդայի քաղաքապետ Ալբերտ Վայլերի նախաձեռնությամբ՝ երկու երկրների բարեկամական կապերի ամրապնդման, համագործակցության եւ հետագա շփումների արդունավետության բարձրացման նպատակով:

ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանն իր խոսքում նշել է, որ նախորդ տարի մասնակցել է հայ-գերմանական ֆորումի ձեւավորման աշխատանքներին եւ կարեւորում է երկու երկրների բարեկամական կապերի ամրապնդումն ու խորացումը: Նա սիրով ողջունել է Հայաստան այցելած Միլդա քաղաքի շուրջօրյա դպրոցի աշակերտներին եւ հույս հայտնել, որ առաջիկա օրերի ընթացքում երեխաները կծանոթանան մեր երկրի դարավոր պատմությանը, հարուստ մշակութային ժառանգությանը եւ շփվելով հայ դպրոցականների հետ՝ ամուր կապեր կհաստատեն հետագա շփումների համար:

Ծավալված զրույցի ընթացքում գերմանացի դպրոցականներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել Արտակ Դավթյանին, որոնց նա սիրով պատասխանել է:

Հանդիպման ավարտին պարոն Դավթյանը հյուրերին հրավիրել է ներկա գտնվելու ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերին կից Երիտասարդական խորհրդարանի նիստին: Արտակ Դավթյանը ներկայացրել է Երիտասարդական խորհրդարանի կազմը, կառուցվածքը եւ գործունեությունը:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am